Տեխնիկական աջակցություն
Տեխնիկական սպասարկում
Ըստ արտադրողներից ստացված լիազորությունների, ԼԱՆՍ-ն իրականացնում է համակարգչային սարքավորման երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում: Երաշխիքային ստանդարտ և ընդհանուր պարտավորություններից բացի պատվիրատուի ցանկությամբ ԼԱՆՍ-ը կարող է իր վրա վերցնել պատվիրատուի ՏՏ ենթակառուցվածքի կամ նրա մի մասի տեխնիկական սպասարկումը՝ ընդհուպ մինչև ամբողջ ենթակառուցվածքի լիակատար տեխնիկական սպասարկում: Անհրաժեշտության դեպքում ԼԱՆՍ Սպասարկման կենտրոնը կարող է ապահովել ընդլայնված երաշխիքային սպասարկում, որը, մասնավորապես, կարող է ընդգրկել.
• երաշխիքային ժամկետի երկարացում մինչև 3-5 տարի՝ սարքավորումից կախված,
• շուրջօրյա (7 х 24) և/կամ արագ (սկսած 4 ժամից) արձագանք և խնդրի լուծում,
• մեր մասնագետների այցը և աշխատանքների կատարումը հաճախորդի տարածքում:

Ընդլայնված տեխնիկական սպասարկման մանրամասները՝ ներառյալ կողմերի պատասխանատվությունը, նկարագրվում են սպասարկման հատուկ պայմանագրում: