ԼԱՆՍ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ. և ներկայումս հանդիսանում է համակարգչային սարքավորումներ ու ծրագրային ապահովում մատակարարող և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում կոմպլեքս լուծումներ առաջարկող Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը:
ԼԱՆՍ-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած խորհրդատվությունից, տեխնիկական աջակցությունից, սարքավորումների մատակարարումից ու տեղադրումից և վերջացրած երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկմամբ: Մեր կողմից առաջարկվող ծառայությունները կարող են նախատեսել նաև վճարման հետաձգում և մատակարարված արտադրանքի ընդլայնաված երաշխիքային սպասարկման տրամադրում:
ԼԱՆՍ-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, որը ստացել է համակարգչային սարքավորում և ցանցեր հավաքելու և տեխնիկական սպասարկում ապահովելու ISO-9001:2000 վկայագիրը: Մենք մեր պատվիրատուներին լավագույն լուծումներ ենք մատակարարում մեր աշխատանքների բոլոր բնագավառներում.
Ընկերության մասին
Գործընկերներ
ԼԱՆՍ-ը հանդիսանում է ՏՀՏ սարքավորում և ծրագրային ապահովում արտադրող աշխարհում առավել հայտնի ընկերությունների գործընկերը:
Այդ ընկերությունների հետ հաստատված գործարար հարաբերություններն ու համագործակցության հղկված մեխանիզմները մեզ թույլ են տալիս մեր պատվիրատուներին առաջարկել ամենահուսալի և արդյունավետ արտադրանք ու լուծումներ՝ ապահովելով մատակարարման բարձր որակ:
Խանութ
ԼԱՆՍ խանութում Դուք կգտնեք այն ամենը, ինչի կարիք ունեք՝ պարզագույն պիտույքներից մինչև սերվերներ և հզոր համակարգիչներ:



















