ԼԱՆՍ-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած խորհրդատվությունից, տեխնիկական աջակցությունից, սարքավորումների մատակարարումից ու տեղադրումից և վերջացրած երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկմամբ: Մեր կողմից առաջարկվող ծառայությունները կարող են նախատեսել նաև վճարման հետաձգում և մատակարարված արտադրանքի ընդլայնաված երաշխիքային սպասարկման տրամադրում:
ԼԱՆՍ-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, որը ստացել է համակարգչային սարքավորում և ցանցեր հավաքելու և տեխնիկական սպասարկում ապահովելու ISO-9001:2000 վկայագիրը: Մենք մեր պատվիրատուներին լավագույն լուծումներ ենք մատակարարում մեր աշխատանքների բոլոր բնագավառներում.




















