Ընկերությունն իր գործընկերներին ու պատվիրատուներին միշտ առաջարկել է և առաջարկում է լավագույն լուծումները՝ առաջնորդվելով մի պարզ գաղափարով. Հայաստանը և Հայաստանի կազմակերպությունները բավականաչափ հարուստ չեն, որպեսզի գնեն վատ ու անորակ սարքավորումներ: Համապատասխանաբար, ԼԱՆՍ-ը հանդիսացավ Հայաստանի առաջին ընկերությունը, որը ստացավ համակարգչային սարքավորումներ և ցանցեր հավաքելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու ISO-9001:2000 վկայագիրը: Ներկայումս ԼԱՆՍ-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի՝ սկսած խորհրդատվությունից, տեխնիկական աջակցությունից, սարքավորման մատակարարումից ու տեղադրումից և վերջացրած երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկմամբ: Մեր կողմից առաջարկվող ծառայությունները կարող են նախատեսել նաև վճարման հետաձգում և մատակարարված սարքավորումների ընդլայնաված երաշխիքային սպասարկում:
ԼԱՆՍ-ի գործունեության ուղղությունները
• Սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր
• Համակարգչային և հաղորդակցական սարքերի ու ծրագրային ապահովման մատակարարում
• Տեղեկատվական անվտանգություն համար սարքերի ու ծրագրային ապահովման մատակարարում, ծառայությունների տրամադրում
• Շենքերի հաղորդակցական ենթակառուցվածքի ստեղծում՝ բաղադրյալ մալուխային համակարգեր, որոնք ընդգրկում են համակարգչային ու հեռախոսային համակարգերի և անվտանգության համակարգերի մալուխների, ինչպես նաև Էլեկտրական լարերի տեղադրումն ու միացումները
• Ծրագրասարքային կոմպլեքսների, հաշվողական ու հաղորդակցական սարքերի տեղադրման և տեխնիկական ու տեղեկատվական աջակցության ծառայությունների կոմպլեքս

Ռեսուրսներ
• Ընկերության հիմնական ռեսուրսը դա մոտ 30 մշտական աշխատակիցներն են, որոնցից շատերն աշխատում են ԼԱՆՍ-ում ընկերության գործունեության առաջին օրերից
• Որակավորման միջազգային վկայագրեր ունեցող 10-ից ավել մասնագետներ
• Վկայագրված սպասարկման կենտրոն
• Պահեստներ
• 7 բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ
• Որակավորման միջազգային վկայագրեր ունեցող 10-ից ավել մասնագետներ
• Վկայագրված սպասարկման կենտրոն
• Պահեստներ
• 7 բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ
Ընկերության ֆինանսական ցուցանիշերը
ԼԱՆՍ-ը Հայաստանի ամենակայուն և արագ զարգացող ընկերություններից մեկն է: Վերջին տաս տարիների ընթացքում գործունեության ծավալի տարեկան աճը կազմում է 18-25%։ Նույնիսկ ճգնաժամային 2009 թ. ընկերության գործունեության ծավալը գործնականում չի ընկել, իսկ 2010 թ–ին զգալիորեն աճել է: Արդյունքում, ԼԱՆՍ-ը հանդիսանում է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուներից մեկը:
Ամեն տարի ընկերությունն անց է կացնում իր ֆինանսական գործունեության միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտ: