Տեղեկատվական անվտանգության լուծումներ
Բիզնես գործընթացների զարգացմանն ու բարդացմանը զուգընթաց գնալով աճում է կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքներում պահպանվող ու մշակվող տեղեկատվության արժեքը: Սակայն աճում են նաև այդ տեղեկատվության անցանկալի արտահոսքի ու կորստյան վտանգները: Հաշվի առնելով պատվիրատուի անհատական բիզնես պահանջները ԼԱՆՍ ընկերությունը առաջարկում է ծառայություններ տեղեկատվական անվտանգության նոր համակարգ կառուցելու կամ առկա համակարգի կատարելագործման ուղղությամբ: Այդ ծառայությունները կարող են ընդգրկել.

Պատվիրատուի ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության տեխնիկական աուդիտ. Կիրառվում են թե սարքածրագրային միջոցներ, և թե փորձագիտական գնահատականներ՝ հիմնված պատվիրատու կազմակերպության ՏՏ մասնագետներից ու տեղեկատվական ենթահամակարգի հանգուցային օգտագործողներից ստացված տեղեկություների վերլուծման վրա
Տեղեկատվական անվտանգության համակարգի նախագծում. Նախագիծը մշակելիս մենք հիմնվում ենք երկու հիմնական սկզբունքների վրա. (i) պաշտպանության մակարդակը պետք է համապատասխանի վտանգի մակարդակին. անընդունելի են թե շատ բարդ, և թե պարզեցված, կիսատ լուծումները, (ii) տեղեկատվության ներքին պաշտպանությունը (վավերացում, օգտագործողների ու համակարգերի նույնականացում, իսկության հաստատում, տվյալների ամբողջականության ապահովում, վերահսկում) նույն աստիճան կարևոր է, ինչ և արտաքինը
Սարքերի և ծրագրային ապահովման մատակարարում ու տեղադրում, փորձնական շահագործման և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում
Շահագործման ընթացակարգի մշակում, որն ընդգրկում է ՏՏ ենթակառուցվածքի շահագործման գործընթացի կազմակերպման խորհուրդներ և տեղեկատվության պաշտպանության կանոնակարգի մշակում
Պատվիրատուի անձնակազմի ուսուցանում տեղեկտվական անվտանգության համակարգի կառավարման ու սպասարկման ոլորտում
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Այս խնդիրները լուծելիս ԼԱՆՍ-ը հիմնվում է իր գործընկերների՝ ոլորտի տեխնոլոգիական առաջատարներ Juniper, IBM/ISS, CISCO, 3СОМ, Symantec, Microsoft, IP Guard և այլ ընկերությունների հնարավորությունների վրա:

Աշխատանքների ընթացքում ԼԱՆՍ-ի մասնագետների սերտ համագործակցությունը պատվիրատուի հետ ոչ միայն ապահովում է լուծումների առավել ճիշտ համապատասխանությունը պատվիրատուի բիզնես պահաջներին, այլև օպտիմիզացնում է այն տեխնոլոգիական ու գնային ցուցանիշներով: