Ընկերության մասին
Ընկերության կառուցվածքը
ԼԱՆՍ-ը որպես կազմակերպություն բաղկացած է ընկերության գլխավոր գրասենյակից և երկու ինքնավար միավորներից՝ ԼԱՆՍ խանութից ու ԼԱՆՍ սպասարկման կենտրոնից:

ԼԱՆՍ ընկերության գլխավոր գրասենյակ
Բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից.
     • Ֆինանսական բաժին
     • Կոմերցիոն բաժին, որի մեջ են մտնում վաճառքների և մատակարարման ենթաբաժինները
     • Տեխնիկական բաժին, որի մեջ են մտնում տեխնիկական լուծումների և խորհրդատվության, տեխնիկական սպասարկման և բաղադրյալ մալուխային համակարգերի ենթաբաժինները






ԼԱՆՍ սպասարկման կենտրոն

ԼԱՆՍ սպասարկման կենտրոնը իրականացնում է ԼԱՆՍ-ի կողմից մատակարարվող բոլոր սարքերի տեխնիկական սպասարկումը և տրամադրոմ է անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը՝ անկախ արտադրողից:
Բացի այդ, ԼԱՆՍ սպասարկման կենտրոնը, հանդիսանալով DELL, IBM և Lenovo կորպորացիաների արտոնագրված կենտրոն՝ իրագործում է այդ ընկերությունների արտադրանքի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկումը՝ անկախ նրանից, թե ումից է այն ձեռք բերված: Սպասարկման կենտրոնը գտնվում է նույն տարածքում, ինչ և գլխավոր գրասենյակը.









ԼԱՆՍ խանութ

ԼԱՆՍ խանութը իրականացնում է համակարգչային ու գրասենյակային սարքերի մանրածախ վաճառքը մասնավոր անձանց ու կազմակերպություններին: Խանութի մասնագետները կօգնեն ընտրել Ձեր պահանջներին լավագույնս բավարարող ապրանքները, կձևակերպեն գնումը
և անհրաժեշտության դեպքում կապահովեն առաքումը: