Տեխնիկական աջակցություն
Երաշխիքային սպասարկում
Մենք երաշխավորում ենք մեր վաճառած տեխնիկայի հուսալիությունն ու բարձր որակը: Այն հազվագյուտ դեպքերում, երբ մեզանից գնված ապրանքը երաշխիքային ժամկետի ընթացքում մասամբ կամ ամբողջությամբ շարքից դուրս է գալիս, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր գնորդները դժգոհ չմնան: Երաշխիքային նորոգումը կատարվում է արագ և որակով, իսկ ծայրահեղ դեպքերում գնորդին ժամանակավորապես տրամադվրում է փոխարինող սարքավորում:

Երաշխիքային ժամկետը սահմանվում է սարքավորման յուրաքանչյուր միավորի համար: Յուրաքանչյուր ապրանքին երաշխիքային կտրոն է կցվում: Անսարք ապրանքի տեղափոխումը կատարում է գնորդը:

Երաշխիքային սպասարկումը հնարավորին չափ արագ և պարզ եղանակով ստանալու համար խնդրում ենք ապրանք ձեռք բերելիս ստուգել երաշխիքային կտրոնի լրացման ճշտությունը, պահպանել օգտագործողի ձեռնարկում նկարագրված պայմանները և չխախտել երաշխիքային կապարակնիքների ու պիտակների ամբողջականությունը:

Ցավոք սրտի կան մի քանի պայմաններ, որոնց դեպքում մենք չենք կարող երաշխիքային նորոգում կատարել.
• մեխանիկական վնասվածքների՝ կոտրվածքների, ճաքերի, ներճմլվածքների, խազերի և այլ վնասվածքների առկայությունը,
• երաշխիքային կապարակնիքների ամբողջականության խախտումը,
• սարքավորման ինքնությունը հաստատող տեղեկությունների հեռացումը կամ աղավաղումը,
• նախնական ինքնուրույն նորոգումը կամ այլ արհեստանոցում նորոգումը,
• անսարքություններ, որոնց պատճառը էլեկտրական ցանցին սխալ միացնելն է: