Տեխնիկական աջակցություն
ԼԱՆՍ-ն իր պատվիրատուներին ոչ միայն մատակարարում է համակարգչային, ցանցային և հարակից սարքավորում, այլև տրամադրում է լայն տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն սարքավորման տեղադրման, շտկման և շահագործման հարցերում: ԼԱՆՍ-ն ունի IBM, DELL և Lenovo ընկերությունների Արտոնագրված սպասարկման կենտրոնի կարգավիճակ, ինչը ենթադրում է վկայագրված ինժեներների, պահեստամասերի ու պահեստային սարքավորման, ինչպես նաև այդ ընկերությունների ստանդարտներին համապատասխանող տարածքի ու սարքավորման առկայություն: