Բաղադրյալ մալուխային համակարգեր (ԲՄՀ)
Բաղադրյալ մալուխային համակարգը (ԲՄՀ) մի ամբողջական միջավայր է, որը միավորում է լոկալ հաշվողական, էլեկտրական, հեռախոսային ցանցերը, անվտանգության համակարգերը և այլն: ԼԱՆՍ-ն առաջարկում է ինչպես ամբողջական համակարգերի, այնպես էլ նրանց առանձին բաղադրիչների տեղադրման ու սպասարկման ծառայությունների լայն ընտրանի: Այդ ծառայությունները կարող են ընդգրկել.
Նախագծումից առաջ կատարվող հետազոտություն. ԼԱՆՍ-ի մասնագետները հետազոտում են տարածքը, ճշտում են պատվիրատուի պահանջները (շենքի ու առկա մալուխային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակը, ձեռնարկության ու նրա ենթահամակարգերի զարգացման պլանները և այլն) ու պատրաստում են ԲՄՀ-ի նախագծման տեխնիկական առաջադրանքը: Այդ փաստաթուղթը մասնավորապես պարունակում է. շենքի հարկերի հատակագծերը, աշխատատեղերի (միացքների) ենթադրվող քանակն ու տեղադրությունը և նրանց ավելացման կանխատեսումը, պլանավորվող մալուխային ցանցի կատեգորիայի որոշումը, իրականացման փուլերն ու հնարավոր ժամկետները և նախագծի մոտավոր բյուջեն:
Նախագծում. ԲՄՀ-ի նախագիծը ստեղծվում է պատվիրատու կազմակերպության մասնագետների հետ համատեղ՝ տեխնիկական առաջադրանքի հիման վրա:
Տեղադրում և վկայագրում. ընկերության մասնագետներն իրականացնում են մալուխային ենթակառուցվածքի տեղադրումը՝ համապատասխան նախագծային փաստաթղթերին ու պատվիրատուի հետ համաձայնեցված աշխատանքների ժամանակացույցին: Աշխատանքները կատարում են բազում տարիների աշխատանքային փորձ ունեցող վկայագրված (Fluke Networks, CISCO, Zyxel և AMP-Tyco Electronics վկայագրեր) մասնագետները: ԲՄՀ-ի տեղադրման ժամանակ օգտագործվում է հայտնի արտադրողների (AMP-Tyco Electronics, Molex, Legrand, Krone, Full Enterprise և այլն) վկայագրված ապրանքներ և պասիվ սարքեր: Ցանցի բոլոր տարրերի ստուգման և վկայագրման համար անհրաժեշտ սարքավորման (Fluke Networks) առկայությունը թույլ է տալիս ստեղծել 5-րդ և 6-րդ կատեգորիաների ԲՄՀ-եր:
Սպասարկում. ԼԱՆՍ-ի կողմից ստեղծվող ԲՄՀ-երի երաշխիքային ժամկետը 25 տարի է: Պատվիրատուի հետ պայմանավորվածությամբ՝ ԲՄՀ-ի հավաքման և վկայագրման աշխատանքների ավարտից հետո ընկերությունը կարող է իր վրա վերցնել ստեղծված ԲՄՀ-ի տեխնիկական սպասարկումը:

Միայն 2008-2010 թթ. ԼԱՆՍ-ը տեղադրել է հարյուրավոր ԲՄՀ-եր՝ մոտ 10 000 միացքներով: ԲՄՀ-երը տեղադրվել են այն կազմակերպություններում, որտեղ ցանցի որակն ու հուսալիությունը վճռորոշ նշանակություն ունեն: Մասնավորապես, նրանք տեղադրվել են բանկերի մեծ մասի գրասենյակներում և խոշորագույն ՏՏ ու հեռահաղորդակցական ընկերությունների գրասենյակներում: